Վաշինգտոնը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն որպես գործընկեր թուրքական իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությունից քրդական ուժերի միջև, հաղորդում է РИА Новости-ն:
Էրդողանը նման կարծիք է հայտնել կիրակի օրը հրապարակված մեկնաբանություններում՝ սիրիական Քոբանի քաղաք ԱՄՆ պատվիրակի այցից մեկ շաբաթ անց: Քոբանին գտնվում է PYD-ի մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ, որոնց Անկարան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկիչներ:
«Ինչպե՞ս մենք կարող ենք ձեզ (ԱՄՆ) վստահել: Կա՛մ ես եմ ձեր գործընկերը, կա՛մ Քոբանիի ահաբեկիչները»,- հայտարարել է Էրդողանը:
ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը անցած հանգստյան օրերին այցելել է Սիրիայի հյուսիսում քրդերի հսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ բանակցություններ է վարել քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքգուրկը սիրիական Քուրդիստանում եղել է երկու օր: