Ադրբեջանում դժբախտ պատահարներից երեք բանվոր են մահացել
Международные новостиԱդրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով երեք շինարար բանվորներ մահացել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի Բայիլովո ավանում կառուցվող շենքերից մեկից ընկել եւ տեղում մահացել է բանվոր Նիջաթ Մեհդիեւը: Նախնական տվյալներով` միջադեպի պատճառն ուժգին քամին է եղել:
Սումգայիթում բանվոր Շահաբբաս Սադըգովն ընկել եւ տեղում մահացել է կառուցվող շենքի 8-րդ հարկից:
Բաքվի մերձակա Նարդարան ավանում էքսկավատորի մանյովրի ժամանակ շերեփը դիպել է բանվոր Արազ Հումբաթովին, որը ստացած ծանր վնասվածքից մահացել է հիվանդանոցում:
Ադրբեջանում արտադրական վնասվածքներից մահացածների իրական թիվը հասարակությունից թաքցվում է: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականին շինարարության եւ այլ բնագավառներում դժբախտ պատահարների հետևանքով մահացել են 300-ից ավելի աշխատակիցներ: