Դեսպան. Իսրայելի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի վնասի ՌԴ-ի հետ կապերին
Международные новостиԹուրքիայի հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնումը չի վնասի Ռուսաստանի հետ կապերին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքս Գոլդման-Շայմանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դիվանագետը հիշեցրել է, որ ներկայում Իսրայելն ու Թուրքիան որեւէ հարաբերություն չունեն:
«Բայց եթե անգամ ապագայում որեւէ կապեր լինեն, իհարկե, դա չի լինի ի վնաս Ռուսաստանի հետ իսրայելական հարաբերությունների»,- վստահեցրել է Գոլդման-Շայմանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջացավ 2015 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: