Քերին հուսով Է, որ առաջիկա օրերին Սիրիայում կհաջողվի մոտենալ հրադադարի հաստատմանը
Международные новостиՄիացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան ակնկալում են, որ առաջիկա օրերին Սիրիայում կհաջողվի մոտենալ հրադադարի հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ Վաշինգտոնում ընդունելով Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրին:
«Նախ եւ առաջ մենք խորապես ներգրավված ենք այն ջանքերում, որոնք նպատակամղված են այն բանին, որ Սիրիայի աջակցման միջազգային խումբը կարողանա առաջ շարժվել Սիրիայի պաշարված բնակավայրեր լիակատար հումանիտար մուտքի ապահովման եւ լիակատար հրադադարի հաստատման ուղղությամբ, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւին,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:- Եվ մենք հուսով ենք, որ երբ առաջիկա օրերին հանդիպենք Մյունխենում, ի վիճակի կլինենք առաջընթաց արձանագրել այդ նպատակին հասնելու գործում»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: