Մեքսիկայի Վերակրուսի նահանգում առեւանգված լրագրողուհուն սպանված են գտել
Международные новостиՄեքսիկացի լրագրողուհի Անաբել Ֆլորես Սալասարին, որին փետրվարի 8-ին Վերակրուսի նահանգում զինված մարդիկ առեւանգել Էին իր տնից, անհետացումից մեկ օր անց սպանված են գտել: Ինչպես փետրվարի 9-ի երեկոյան հայտնել Է տարածաշրջանի դատախազությունը, 32-ամյա կնոջ մարմինը գտել են հարեւան Պուեբլայի նահանգի Կուանոպալան – Օախակա մայրուղու շրջանում, տեղ եկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության հայտարարության մեջ նշված Է, որ Ֆլորեսի հարազատները ճանաչել են նրան:
Լրագրողուհու սպանության փաստով, որը համագործակցում Էր երկու տարածաշրջանային հրատարակությունների հետ, հարուցվել Է քրեական գործ: Դատախազության աշխատակիցները ձեռնամուխ են եղել պատահարի հանգամանքների հետաքննությանը: Երկու փոքր երեխաների մոր նկատմամբ դատաստանի որեւԷ վարկած առայժմ չի հրապարակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: