Բուլղարիան Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածում
Международные новостиԲուլղարիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության ծառայությունը:
«ԱԳ նախարարությունը նամակ է ուղարկել, որում Բոկովային առաջադրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:- Կուտակած փորձի շնորհիվ Բոկովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների առաջիկա արշավում կարող է լինել առավել ծանրակշիռ թեկնածուներից մեկը»:
Բոկովայի առաջադրման մասին նամակն ստորագրել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: