Դիարբեքիրում PKK-ն թուրք զինվոր է սպանել
Международные новостиԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ 2015 թվականի դեկտեմբերի 2-ից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, հերթական բախումն է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և դրա անդամների դեմ գործողություններ իրականացնող թուրքական զինված ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալների գործողության հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել: Զինվորին անմիջապես հոսպիտալացրել են, սակայն բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել: