Պակիստանում առնվազն տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա Է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով
Международные новостиՊակիստանի Շեկհուպուրա օկրուգում բենզատար Է պայթել ավտոաղետի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով «Սինհուա» գործակալությանը, պատահարի հետեւանքով զոհվել Է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, եւս քսան հոգի վերքեր են ստացել:
Բեռնատար փոխադրամիջոցը բախվել Է մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո ուժգին պայթյուն Է որոտացել. կրակը տարածվել Է մոտակայքում գտնվող երկու ավտոմեքնայի եւ ռիքշայի (երկանիվ սայլակ) վրա, որով տեղափոխում Էին տեղական դպրոցի սովորողներին:
Ներկայում ողբերգության վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: Իշխանությունները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: