Էրդողանն ու Գյուլը հանդիպում են ունեցել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:
Բեշթեփեի նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքի կապակցությամբ նախկին և ներկա նախագահների հանդիպումը տևել է երեք ժամ: Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվել Էրդողանի և Գյուլի զրույցի ընթացքում, հայտնի չէ: