ՆԱՏՕ-ն հավանություն է տվել Արևելյան Եվրոպայում ներկայության ընդլայնմանը
Международные новостиՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշում են կայացրել Արևելյան Եվրոպայում ընդլայնել Դաշինքի ներկայությունը:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ ներկայության ընլայնումը կապահովի ՆԱՏՕ-ի ուժերի բազմազգ խմբավորումը: «Մեր ներկայությունը արևելքում կուժեղացվի այնքան, որքան պետք է, որովհետև մենք պետք է հնարավորություն ունենանք պաշտպանելու մեր դաշնակիցներին բոլոր սպառնալիքներից»,-ասել է նա: