Լավրովը եւ Քերին պլանավորում են հանդիպել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում
Международные новостиՆախատեսվում Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին հանդիպում կանցկացնեն ՌԴ ԱԳ նախարարի Մյունխեն այցի ընթացքում, որտեղ նա մասնակցելու Է անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստին:
Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ կարեւոր Է չկորցնել նշմարվող միտումը, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք անհրաժեշտ լուծել սիրիական կարգավորման գործընթացին դինամիզմ հաղորդելու համար»,- ասել Է նա:
«Հանդիպումներ են պլանավորվում թե Ջոն Քերիի, թե արեւմտյան այլ գործընկերների հետ»,- հավելել Է Զախարովան:
Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստը Մյունխենում նախատեսված Է փետրվարի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: