Թուրքիան վերջին երկու օրերին 11 զինվոր է կորցրել
Международные новостиՔրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների հետ բախումներում Թուրքիայի զինված ուժերը վերջին երկու օրվա ընթացքում 11 զինծառայող են կորցրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrat Haber կայքը, զինծառայողները զոհվել են Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում` Շըռնաքի Իդիլ, Ջիզրե, Ուլուդերե եւ տարածաշրջանի քրդական կենտրոն համարվող Դիրաբեքիրի Սուր թաղամասում բախումների ժամանակ: Նշվում է, որ բախումներում վիրավորվել են 8 զինծառայող, այդ թվում` երկու սպա:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, միայն վերջին մեկ տարվա ընթացքում թուրք-քրդական վերականգնված բախումներում թուրքական կողմն արդեն 300-ից ավելի զինծառայող եւ իրավապահ է կորցրել: