Թուրքիան աջակցում է ԻՊ-ից չտարբերվող «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը. Խոմսկի
Международные новостиՓիլիսոփա, լեզվաբան եւ պատմաբան Նոամ Խոմսկին, ով միացել էր 2 հազարից ավելի գիտնականների կողմից «Հանցագործությանը չենք մասնակցի» Անկարային հղված քրդերի հետ խաղաղության կոչին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն»-ից ոչնչով չտարբերվող «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը եւս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 հեռուստաալիքի կայքը, այս մասին Խոմսկին հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող որոշ թուրք գիտնականների հետ ունեցած հանդիպման ժամանակ` ադրադառնալով ԻՊ-ի հետ Թուրքիայի միջեւ համագործակցությանը վերաբերող նոր պնդումներին:
«Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում: Պաշտոնապես ստիպեցին նրան, որ դա դադարեցնի, սակայն այդ մաքսանենգությունը դեռեւս շարունակվում է: Էրդողանը վիրավորեց խաղաղություն պահանջող ակադեմիականներին եւ պաշտպանեց ԻՊ-ին: Թուրքիան մի կողմից թաքուն պաշտպանում է ԻՊ-ին, մյուս կողմից` բացահայտ աջակցություն ցուցաբերում նրանից ոչ մի բանով չտարբերվող «Ալ Նուսրա» ճակատին», -ասել է նա:
ԻՊ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը շարունակվելու մասին խոսել է նաեւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում Լավրովն ասել է, որ Անկարան շարունակում է գաղտնի բանակցությունները ԻՊ-ի հետ նավթի համար նոր մաքսանենգ ճանապարհներ գտնելու ուղղությամբ, քանի որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները նվազեցրել են ահաբեկիչների մաքսանենգության իրականացման հնարավորությունները:
«Ազդանշաններ կան ԻՊ-ի առաջնորդների հետ թուրք առաջնորդների գաղտնի հանդիպումների մասին: Օգտագործվող մաքսանենգ ճանապարհները ծանր վնաս են կրել: Նրանք այժմ նոր այլընտրանքներ են որոնում», -ասել է Լավրովը:
b