Ռոբերտ Քենեդիին սպանողը 15-րդ անգամ վաղաժամկետ ազատման մերժում է ստացել
Международные новостиՍերխան Սերխանը, որը դատապարտվել է ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդիին (նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի եղբորը) սպանելու համար, 15-րդ անգամ պայմանական-վաղաժամկետ ազատման մերժում է ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Վկաների ցուցմունքները լսելուց հետո, որը տևել է ավելի քան երեք ժամ, դատարանը եկել է այն եզրակացության, որ Սերխանը չի զղջում կատարածի համար և չի գիտակցել իր հանցագործության ծանրությունը:
Սերխանը վաղաժամկետ ազատման մասին կկարողանա վերստին խնդրել հինգ տարի անց, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: