Լիլեհամերը պատրաստ է Պատանեկան օլիմպիական խաղերի բացմանը
Международные новостиՆորվեգական Լիլեհամեր քաղաքը երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը, այս անգամ՝ արդեն պատանեկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ՀԱՕԿ լրատվության բաժնի, 22 տարի անց Լիլեհամերը «գրավել են» աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարզիկները:
Քաղաքը լեցուն է կամավորներով, ովքեր ամեն պահի պատրաստ են աջակցելու: Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, նախապատրաստվում են իրենց ելույթներին: Անաստասիա Գալուստյանը ելույթ կունենա փետրվարի 14-ին և 16-ին: Դահուկորդ Միքայել Միքայելյանը կունենա երեք մեկնարկ՝ փետրվարի 13-ին, 16-ին և 18-ին: Մինչև Խաղերի մեկնարկը, Հայաստանի ներկայացուցիչները անհատական մարզումներ կանցկացնան: