Պակիստանում առնվազն 12 մարդ է զոհվել գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով
Международные новостиՊակիստանի Սինդի նահանգում գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 12 մարդ, որոնցից ութն ազգականներ են:
Այդ մասին փետրվարի 15-ին հաղորդել Է Daily Times հրատարակությունը:
Mazda բեռնատարի վարորդը, որի վրա եղել Է շուրջ քսան մարդ, փորձել Է երկաթգիծը հատել անցատեղում: Ֆարիդ Էքսպրես գնացքը հարվածել Է բեռնատարին եւ իր հետ տարել մոտավորապես 1,5 կիլոմետր:
Զոհվածների մարմիններն ու վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Գնացքի անձնակազմը չի տուժել:
Լոկոմոտիվն աննշան վնասվածքներ Է ստացել եւ նորոգման համար կուղարկվի Կարաչի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: