Հայտնի է Դինքի սպանության երկու գործերի միավորումից հետո առաջին դատական նիստի օրը
Международные новостиՊոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը հանցագործության մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաների գործի հետ կցելու մասին որոշման ընդունումից հետո առաջին դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղե կացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Դատական գործի քննությունը տեղի է ունենալու Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը հունվարի 26-ին որոշում է կայացրել միավորել Հրանտ Դինքի սպանության գործում մեղադրվող նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործը Դինքի սպանության հիմնական գործի հետ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ ՀրանտԴինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին`խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինվածհարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ինդատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչՅասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվաազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել ՀրանտԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրական ակտ էր պատրաստել 26 նախկին և ներկա պաշտոնյաների վերաբերյալ, որն ընդունվել էր ԹուրքիայիԳլխավոր դատախազության, այնուհետև 14-րդ դատարանի կողմից: Դրանով նախատեսվում է գործ հարուցել 26 անձի նկատմամբ, որոնցշարքում են Տրապիզոնի անվտանգության հե տախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզական գրասենյակի ղեկավարԷնգին Դինչը, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը, Ստամբուլ նահանգի անվտանգության հետախուզականբաժնի ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, հետախուզական վարչության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազշրը, Ստամբուլի նախկինփոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչությաննախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, անվտանգությանաշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը և այլոք: