Ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին պնդում են ամբողջությամբ խզել Թուրքայի հետ հարաբերությունները
Международные новостиՌուսաստանցիների մեծ մասը պատրաստ չեն ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական մակարդակով շփումների վերականգնմանը, իսկ նրանց մեկ երրորդը համառորեն պնդում են դադարեցնել բոլոր տեսակի շփումները Մոսկվայի եւ Անկարայի միջեւ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հարցումների արդյունքներով հայտնել է ռուսաստանյան հասարակական կարծիքի հետազոտության կենտրոնը (ВЦИОМ):
Այսպես, սոցոլոգների այն մասին հարցին, թե ինչպիսի քաղաքականություն պետք է անցկացնի Կրեմլը հետագայում, հարցվածների 35 տոկոսը համաձայնվել են կապերի ամբոջղական խզման հետ, 33 տոկոսը` դեմ չեն սոցիալական ոլորտում եւ տնտեսության մեջ համագործակցությանը, բայց անհրաժեշտ են համարում շարունակել քաղաքական մակարդակով դիմակայությունը:
«Համաքաղաքացիները Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայում բացասական են գնահատում. 23 տոկոսը դրանք անվանում է թշնամական, 47 տոկոսը` լարված, 14 տոկոսը` սառը: Դրանք բարեկամական, ինչպես նաեւ բարիդրացիական համարում է միայն յուրաքանչյուր հարյուրերորդը», -նշում են սոցիոլոգները:
Հարցումների արդյունքներով` ռուսաստանցիները առաջընթաց չեն նկատում նաեւ երկրների միջեւ հարաբերություններում: Այսպես, հարցվածների գրեթե կեսը պնդում է, որ լարվածությունը միայն ուժեղանում է, իսկ յուրաքանչյուր երրորդը չի նշում որեւէ փոփոխություն: