Բրիտանացի սպառողներն աշխարհաքաղաքական փոփոխություններին արձագանքում են այս կամ այն ապրանքը բոյկոտելով
Международные новостиԲրիտանիայի կառավարությունը տարբեր պետական ինստիտուտներին և տեղական ինքնակառավարման մարմիններին զգուշացրել է, որ պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել արտերկրից ներկրվող ապրանքների սպառման հարցում աշխարհաքաղաքական դրդապատճառներից ելնելով արհեստական խոչընդոտներ ստեղծողների հանդեպ: Պետական ծառայողները, սակայն, հակադարձել են, որ երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը և ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինը, ուստի նման զգուշացումը նրանց չի վերաբերում:
Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, օգտվելով առիթից, հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի այդ հայտարարությունը տեղական մակարդակում ժողովրդավարության հանդեպ բռնության դրսևորման վառ օրինակ է: Կուսակցության առաջնորդն էլ հայտարարել է, որ նման հայտարարություններն ավելի քան 30 տարի առաջ էին հրապարակվում, որոնք այդպես էլ մնում էին թղթի վրա: Պարզելու համար, թե որքանով է ընդունելի, որ հարկատուների վճարած գումարների հաշվին ֆինանսավորվող պետական չինովնիկները նման քաղաքական բոյկոտներ կազմակերպեն, BBC-ի ռուսական ծառայության «Հինգերերդ հարկ» հաղորդաշարի հեղինակը զրուցել է Բրիտանիայի Լորդերի պալատի ռեֆերենտ Հելեն Սամուելի հետ:
Ռեֆերենտի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ժամանակ առ ժամանակ նման դրսևորումներ լինում են, որոնք հիմնականում հակասեմիթական արմատներ են ունենում, սակայն որքանո՞վ են այդ բոյկոտներին համաձայն այն մարդիկ, ում հարկերի շնորհիվ են տեղական իշխանությունները աշխատավարձ ստանում, պարզ չէ: Նրա խոսքով՝ բրիտանական ՏԻՄ-երը ֆինանսավորվում են կառավարությունից և այդ է պատճառը որ անկախ չեն իրենց որոշումները կայացնելիս: Նրա կարծիքով՝ տեղական մակարդակում դեմոկրատական կառավարում իրականացնելու համար հարկավոր է երկրում բարեփոխումներ իրականացնել, որպեսզի տեղական մակարդակում վերջինները կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել: Իսկ քանի դեռ դա չկա, կառավարության հայտարարության համար լուրջ հիմնավորում չի կարող լինել, թե այս կամ այն ապանքը գնելու դեմ ուղղված բոյկոտի ակցիաների հեղինակներն իսկապես տեղական մարմիններն են:
Հելեն Սամուելի կարծիքով՝ ՏԻՄ-երի անկախության ավելացման համար անհրաժեշտ է նրանց թույլ տալ, որպեսզի իրենց կողմից հավաքագրած հարկերը տնօրինելու իրավունք ունենան: Դա հնարավորություն կտա մի կողմից՝ հարկատուների ցանկությունները կյանքի կոչել, մյուս կողմից՝ ավելի անկախ լինել: Խոսելով բրիտանացիների՝ այս կամ այն երկրի արտադրանքը գնելուց զանգվածաբար հրաժարվելու և դրանով այդ երկրի հանդեպ սեփական դիրքորոշումը հայտնելու «ավանդույթի» մասին՝ Լորդերի պալատի ներկայացուցիչը նշել է, որ չնայած բրիտանացիների բոյկոտը շատ անգամ պայմանավորված է լինում աշխարհաքաղաքական այս կամ այն երևույթի մասին իրենց վերաբերմունքի դրսևորմամբ, սակայն շատ են դեպքերը, երբ սպառողները չեն կարողանում հիմնավորել, թե օրինակ՝ նարինջ գնելու ժամանակ ինչու են նախընտրում իսպանականը, ոչ թե իսրայելականը:
Ա.Գ.