Քրդերի վրա հարձակումներով Թուրքիան աշխատում է կասեցնել սիրիական հակամարտության լուծումը
Международные новостиՍիրիայի ընդդիմության կարեւոր ներկայացուցիչներից Հեյսեմ Մեննան հայտարարել է, որ սիրիացի քրդերի վրա հարձակումներով Թուրքիան աշխատում է կասեցնել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծումը:
Այս մասին սիրիացի ընդդիմադիրը հայտարարել է Sputnik-ին տված հարցազրույցում:
Սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտապանության ուժերիn (YPG) ուղղված Թուրքիայի հարձակումներին տված գնահատականներում Հեյսեմ Մեննան ասել է, որ Սիրիայի հարցով Մյունխենի համաժողովում ընդունված որոշումների համաձայն` պետք է Սիրիայում դադարեցվեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները, սակայն, թուրքերը բացահայտ կերպով չեն հետաքրքրվում քաղաքական լուծումով կամ սիրիացիների միջեւ բանակցություններով, եւ աշխատում են իրենց ազգային շահերի անվան տակ կասեցնել այդ գործընթացը:
Մեննան ասել է, որ Ժնեւում փետրվարի 25-ին հետաձգված Սիրիայի բանակցությունները խոչընդոտող միակ երկիրը Թուրքիան է: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքը հրետակոծելու գործողությունները հակասում են միջազգային իրավունքին եւ խախտում Սիրիայի ինքնիշխանության իրավունքը: