Դիարբեքիրում կես տոննա պայթուցիկով բեռնատար է հայտնաբերվել
Международные новостиԴիարբեքիրի Դիջլե գավառում թուրքական ոստիկանությունը 500 կիլոգրամ պայթուցիկով բեռնատար է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկանությունը ոչ միայն բռնագրավել է բեռնատարը, այլև ձերբակալել է դրանում գտնվող երկու անձանց: Հաղորդվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին կրկին ահաբեկչական գործողություն իրականացնել երկրում: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-իերեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքովզոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է:Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերիգլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերիհրամանատարության նստավայրերից, մեջլիսից,կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերինախարարությունից 200 մետր հեռավորության վրա:Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիրլույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատվածմեքենա է պայթել այդ վայրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել են, որ հարձակման համար պատասխանատուեն Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), սիրիացի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (YPG) և «Ժողովրդական միություններ» կուսակցությունը (PYD): Սակայն PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել է այդ պնդումները՝ ասելով, որ Սալիհ Նեջարը, ում մեղադրում են պայթյունն իրականացնելու մեջ, իրենց անդամներից չէ: