ՆԱՏՕ-ն չի պաշտպանի Թուրքիային Ռուսաստանի հետ զինված հակամարտության պարագայում. ԶԼՄ-ներ
Международные новостиԱնկարան չի կարող Հյուսիսատլանտյան դաշինքից լիակատար աջակցություն ակնկալել, եթե Թուրքիան սադրում է զինված հակամարտություն Ռուսաստանի հետ:
Ինչպես փոխանցում է «Գազետա.ռու»-ն, այս մասին գրել է «Դոյչե վելե»-ն` վկայակոչելով Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի հարցազրույցը: «ՆԱՏՕ-ն չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն Ռուսաստանի հետ զինված հակամա րտության մեջ, որը Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ներկայիս լարված հարաբերությունների պատճառով է»,-ասել է պաշտոնյան:
Նա նկատել է, որ ՆԱՏՕ-ի պարտականությունը` կանգնել անդամ-երկրների կողքին, տարածվում է այն դեպքերի վրա, երբ «ՆԱՏՕ-ի անդամներից մեկը ակնառու ագրեսիայի է ենթարկվում»: