ՌԴ-ի ներկայությունը Սիրիայում բարդացրել է բուֆերային գոտու ստեղծումը. Էրդողանի խոսնակ
Международные новостиԵրբ Սիրիայում միջազգային կոալիցիան որոշում կկայացնի ցամաքային գործողություն սկսել, այն ժամանակ մենք կքննարկենք մեր մասնակցության հարցը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Սիրիայում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը քննարկվում էր մինչ ռուսական ուժերի Սիրիա մտնելը։
«Եթե այդ բուֆերային գոտին կյանքի կոչվեր, ապա փախստականներին հնարավոր կլիներ պահել այդ հատվածում։ Երբ քննարկվում էր այդ տարբերակը, Սիրիայում դեռ չկար ռուսական ներկայությունը։ Այսինքն, այսօր բուֆերային գոտու հարցը բավականին բարդացել է»,-ասել է նախագահի խոսնակը։