Թուրքիան ինքն է իրեն իրավունք վերապահել ռազմական գործողություններ իրականացնել երկրի տարածքից դուրս. Էրդողան
Международные новостиԹուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը լրիվ իրավունք ունի արտասահմանում ռազմական գործողություններ վարել:
Russia Today-ը մանրամասնում է, որ խոսքը Թուրքիայի համար վտանգավոր հռչակված «ահաբեկիչների» դեմ գործողությունների մասին է:
Էրդողանն իր խոսքում ընդգծել է, որ նկատի ունի մասնավորապես գործողությունները Սիրիայի տարածքում: Նա նշել է նաև, թե նման դեպքերում չի կարելի խոսել երկրների ինքնիշխանությունը ոտնահարելու մասին:
Իսկ Սիրիան նա անվանել է երկիր, որը ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել սեփական տարածքային ամբողջականությունը: