Շվեյցարիայում հին գնացքը բախվել է ապրանքային շարժակազմին
Международные новостиՇվեյցարիայում հին գնացքը բախվել է ապրանքային շարժակազմին եւ դուրս եկել ռելսերից։ Այս մասին գրում է շվեյցարական Blick պարբերականը։
Տեղի ոստիկանության տվյալներով, վթարի ժամանակ գնացքում ավելի քան 50 մարդ է եղել, որոնցից 16-ը վնասվածք է ստացել։
Բախումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 21-ի գիշերը։ Մասնավոր ընկերությանը պատկանող շոգեքարշը Արտ Գոլդաուից ուղեւորվում էր Ցյուրիխ, որը բապխումից հետո դուրս է եկել ռելսերից։ Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են։