Քրդերն ազատ են արձակել առևանգված թուրք լրագրողներին
Международные новостиՔուրդ զինյալներն ազատ են արձակել գերեվարված 3 թուրք լրագրողներին, հայտնում է France 24-ը:
Խոսքը լրագրողի, օպերատորի և լուսանկարչի մասին է: Նրանք անվնաս են, սակայն նրանց տեխնիկան մնացել է զինյալների մոտ:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողներն այսօր առևանգվել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայի հարավում:
Միջադեպը գրանցվել էր թուրք-քրդական զինված պայքարի երեսնամյա պատմության մեջ նոր զարգացումների ֆոնին: