Ուկրաինայում ծեծել եւ թալանել են տրանսպորտի նախկին նախարարին
Международные новостиԿիեւի մերձակայքում թալանել են Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Իոսիֆ Վինսկիի տունը: Segodnya.ua-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
Վինսկիի ցուցմունքների համաձայն, չորս անհայտ անձ տուն է ներխուժել, ծեծի ենթարկել իրեն, հատակին նետել կնոջը, այնուհետեւ պահանջել հանձնել չհրկիզվող պահարանի բանալին, որտեղից 100 հազար գրիվնա են գողացել, ոսկյա զարդեր եւ արտարժույթ:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: