Ադրբեջանի նախագահը մեծ պատվիրակությամբ կայցելի Իրան
Международные новостиՀայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով կլինի Իրանում:
Haqqin.az-ը հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել իրանական ԶԼՄ-ներից: Իրանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունը մեծաթիվ է լինելու:
Ալիևի այցը Թեհրան նախատեսված է փետրվարի 23-ին: Հայտնի է նաև, որ այցի ընթացքում նախատեսված է ստորագրել տասը համաձայնագիր Իրանի և Ադրբեջանի միջև: