Հնդիկ զինվորականները փորձում են ազատել Քաշմիրում գրավված ռազմական ինստիտուտը
Международные новостиՀնդկաստանի անվտանգության ուժերը մարտ են մղում լավ զինված ուժերի դեմ, որոնք երկրի Քաշմիրի նահանգում գրավել են ռազմական ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նշվում Է, որ այնտեղից ինքնաձիգերի կրակահերթերի ձայներ են լսվում:
Փետրվարի 20-ին Շրինգար քաղաքում զինված մարդիկ գրավել են այդ պետական հիմնարկությունը՝ դրանից առաջ հարձակում գործելով զինվորականների ավտոշարասյան վրա:
Գրավված շենքն ազատելու փորձերի ընթացքում զոհվել Է վեց մարդ:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ զինյալները պատկանում են այն իսլամիստական խմբավորմանը, որը հանդես Է գալիս Քաշմիրի այդ մասը Պակիստանին միացնելու օգտին:
Քաշմիրը վիճելի տարածք Է, որի նկատմամբ հավակնություններ ունեն Հնդկաստանը եւ Պակիստանը: Հնդկական եւ պակիստանյան մասերի միջեւ սահմանազատիչ գիծը հաստատվել Է 1949 թվականին ՄԱԿ-ի կողմից: