Իտալիայի վարչապետն ապրիլին այցելելու Է Իրան
Международные новостиԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին փետրվարի 22-ին հայտարարել Է, որ ապրիլին այցելելու Է Իրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ապրիլին ես ուղեւորվելու եմ Իրան»,- ասել Է Ռենցին Օտարերկրյա մամուլի ասոցիացիայում կայացած մամուլի ասուլիսում:
Իտալիայի վարչապետը հիշեցրել Է, որ Իտալիան եւ Իրանը կապված են վաղեմի հարաբերություններով, եւ երկրի նախագահ Հասան Ռոուհանին այս տարվա հունվարին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո հենց Իտալիան Էր ընտրել իր առաջին այցի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: