Քեմերոնը բացառել է ԵՄ կազմում մնալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը
Международные новостиՄեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմում մնալու հարցը հանրաքվեից հետո չի վերանայվի:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարաել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը` խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Սա ուղիղ ժողովրդավարական որոշում է` մնա՞լ, թե՞ չմնալ, և ոչ մի կառավարություն չի կարող այն արհամարհել: Այդ հարցի վերանայումը երկրորդ անգամ չի լինի»,-ասել է Քեմերոնը խորհրդարանում:
Հունիսի 23-ին կանցկացվի Մեծ Բրիտանիայի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե: