Բուլղարիայի վարչապետը հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով նամակ է ստացել
Международные новостиԲուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ստացել է հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով նամակ:
Այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային ռադիոյն:
«Կառավարությունը ստացել է անանուն ծրար, որում եղել է վարչապետի լուսանկարը, փամփուշտ և սպառնացող բովանդակությամբ նամակ: Այն գրված է եղել թերթերից կտրտված տառերով: Հատուկ ծառայությունները ճշտում են դեպքի մանրամասները»,-հաղորդել է ռադիոկայանը:
Հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով նամակ ստանալու փաստը հաստատել է անձամբ կառավարության ղեկավարը: «Նման նամակ ստացել եմ, բայց չեմ վախեցել: Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Երբ մաքսանենգից վերցնում ես մոտ 1,5 մլրդ եվրո և իրականացնում ես ոչ տարածված քայլեր, ապա միշտ կարելի է սպասել պատասխան գործողությունների»,-ասել է Բորիսովը` պատասխանելով լրագրողների հարցերին: