ԵՄ-ից դուրս գալու դեպքում դժվար կլինի բրիտանացիներին պաշտպանել ահաբեկչության սպառնալիքից
Международные новостиՄեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների համար դժվար կլինի իր քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչության սպառնալիքից, եթե երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է ԵՄ ոստիկանական ծառայության (Եվրոփոլ) ղեկավար Ռոբ Ուեյնրայթը:
Նախօրեին Բրիտանիայի աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերի նախարար Իան Դանկան Սմիթը, որը հանդես է գալիս ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու օգտին, հայտարարել էր, որ կառույցին անդամակցությունը Մեծ Բրիտանիային անպաշտպան է դարձնում այնպիսի ահաբեկչությունների առջեւ, ինչպիսիք տեղի ունեցան անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում:
«Այդ բաց սահմանները մեզ թույլ չեն տալիս ստուգել եւ վերահսկել մարդկանց, որոնք կարող են ժամանել երկիր՝ որոշ ժամանակ այստեղ մնալու համար: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Փարիզում, որտեղ նրանք հսկայական ժամանակ էին անցկացրել՝ ահաբեկչություններ ծրագրելով»,- նշել է Իան Դանկան Սմիթը:
ՏԱՍՍ-ի փոխանմամբ, Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն նախանշված է այս տարվա հունիսի 23-ին: