Deutsche Welle. Շենգենի չեղարկման համար ամբողջ Եվրոպան կվճարի
Международные новостиԵվրամիության ներսում սահմանային վերահսկողության վերականգնումը կործանարար ազդեցություն կունենա Եվրոպայի թուլացող տնտեսության վրա: Միայն Գերմանիան կարող է առաջիկա տասը տարիներին 77-ից մինչեւ 235 մլրդ եվրո կորցնել:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Եթե Եվրոպայի ներսում կրկին անցակետեր հայտնվեն, ապա առանց այն էլ թույլ տնտեսական աճն ավելի մեծ ճնշման կենթարկվի: Արդյունքում կվճարեն բոլորը»,- Բերտելսմանի հիմնադրամի կառավարիչ Արտ դե Գեուսի խոսքերն է մեջբերում DW-ն:
Շենգենի գոտուց հրաժարումը կհանգեցնի ծախսերի եւ գների ավելացմանը, ինչը բացասական կանդրադառնա ամբողջ Եվրոպայի տնտեսության աճի վրա:
Գերմանիայի տնտեսության աճի հնարավոր կորուստները կարող են կազմել առավելագույնը 235 մլրդ եվրո, Ֆրանսիան կարող է կորցնել 244 մլրդ եվրո: Վատագույն դեպքում, ամբողջ Եվրամիությունում ՀՆԱ-ի կորուստները կարող են հասնել 1.4 տրլն եվրոյի: