Դիարբեքիրում PKK-ն կրկին թուրք զինվոր է սպանել
Международные новостиԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում հերթական զոհի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մեկ զինվոր, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժշկական միջամտությանը՝ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
Դիարբեքիրի Սուր գավառում 2016 թվականի դեկտեմբերի 2-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք: