Օբաման ներկայացրել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիր
Международные новостиՊենտագոնն ամերիկյան կոնգրես է ներկայացրել Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիր:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Գուանտանամոյի բանտը չի ամրապնդում մեր անվտանգությունը, այլ ընդհակառակը: Մենք փակում ենք մեր պատմության մի գլուխը: Այն արտացոլում է դասերը, որոնք մենք քաղել ենք սեպտեմբերի 11-ից հետո»,-նշել է նախագահը:
Ենթադրվում է, որ բանտի 91 ազատազրկվածներից 34-ը կարող են ուղարկվել երրորդ երկրներ, իսկ մինչև 60-ը` ԱՄՆ: