Իրանը չի կասկածում Սիրիայի կողմից հրադադարի պահպանման հարցում
Международные новостиԻրանը չի կասկածում, որ Սիրիայի կառավարությունը կպահպանի հրադադարի ռեժիմը:
Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը:
«Մենք վստահ ենք Սիրիայի կառավարության կողմից հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, սակայն հայտնի չէ, ռազմական խմբավորումները, որոնք կապված են ահաբակեչական շարժումների հետ, կպահպանեն հրադադարը»,- IRNA գործակալությունը մեջբերել է Աբդոլլահիանի խոսքը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Թեհրանը բոլոր գործողություններով փորձում է նպաստել հակաահաբեկչական պայքարին, ամուր հրադադարի հաստատմանը, հումանիտար օգնության մատակարարմանը և սիրիացիների ու ՄԱԿ-ի միջև բանակցություններին:
Երկուշաբթի հրապարակվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն` Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև հրադադարը պետք է հաստատվի փետրվարի 27-ից, սակայն այն չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհատ ան-Նուսրա» և այլ խմբավորումների վրա, որոնց ՄԱԿ-ը ճանաչել է ահաբեկչական: