Մոսկվան կոչ է արել ուշադրություն դարձնել Թուրքիայի տարածքից Սիրիայի գնդակոծություններին
Международные новостиՌուսաստանը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Amnesty International-ին կոչ է ուշադրություն դարձնել Թուրքիայի տարածքից սիրիական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Էկրանին ներկայացված են այդ գնդակոծությունների հերթական ապացույցները: Տեսնում եք, թե ինչպես են Թուրքիայի տարածքից խոշոր տրամաչափի հրետանիով գնդակոծում Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը: Մեր հարվածների անկարգության մասին մեզ մեղադրելու փոխարեն, Amnesty International, Human Rights Watch, «Բժիշկներ առանց սահմանների» եւ միջազգային այլ կազմակերպությունների կոչ ենք անում պաշտոնական գնահատական տալ թուրքական զինված ուժերի այդ հանցավոր գործողություններին»,- ասել է Կոնաշենկովը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ ռուս-ամերիկյան համաձայնության ձեռքբերումն ամենեւին էլ ոչ բոլորին է ձեռնտու, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրատվամիջոցների «ընտրողական կուրությունը» նշված գնդակոծությունների նկատմամբ «ծայրաստիճան զարմանք է առաջացնում»: