Թուրքիան կրկին ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում
Международные новостиԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քանդիլ շրջանում իրականացված գործողությունները տևել են երկու ժամ: Թուրքական ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ հաջողվել է խոցել նախատեսված թիրախները: