16-ամյա շվեդուհին՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումում անկցարած իր կյանքի մասին
Международные новостиԵրիտասարդ շվեդուհին, ում հաջողվել է փախչել Իրաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ճիրաններից, պատմել է, որ ջիհադիստների հետ անցկացրած տարիների ընթացքում նա բավական ծանր կյանքով է ապրել: «Քուրդիստան 24» հեռուսատընկերությանը տված իր հարցազրույցում նա տեղեկացրել է, որ անցյալ տարվա մայիս ամսին իր ընկերը խաբեության միջոցով նրան տարել է Սիրիա: Սակայն մեկ շաբաթ առաջ նրան ազատագրել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում: Աղջնակը հայտնաբերվել է Իրաքի քրդական բանակի հատուկջոկատայինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նա նաև պատմել է, որ վերջին տարիների ընթացքում ԻՊ ահանբեկչական խմբավորումը իր կողմն է գրավել բազմաթիվ եվրոպացիների, այդ թվում նաև` նվազագույնը մոտ 300 Շվեդիայի բնակչի:
Հեռուստաըկերությանը տված իր հարցազրույցում նախկին գերուհին պատմել է, որ 2014 թ-ին դպրոցը լքելուց հետո ծանոթացել է մի տղայի հետ. «Սկզբում նրա հետ շատ հաճելի էր, բայց հետո նա սկսեց ԻՊ-ի տեսաերիզներ նայել և իսլամիստների մասին պատմել: Հետո նա ասաց, որ ցանկանում է համագործակցել ԻՊ-ի գրոհայինների հետ: Ես համաձայնեցի, քանի որ չգիտեի, թե ինչ է իսլամը և նաև ԻՊ ահաբեկչական խմբավորումը»,- պատմել է շվեդուհին:
15 տարեկանում նա հղիացել է: Այնուհետ`ավտոբուսով մեկնել են Թուրքիա: Այնտեղից հասել են սահմանամերձ Գազիանթեբ արվարձան, որտեղից սահմանը հատելով` հայտնվել են Սիրիայում: Աղջիկը պատմել է, որ Սիրիայում ԻՊ գրոհայիններն իրենց, ուրիշ այլ կանանց և տղամարդկանց հետ միասին ավտոբուսով տեղափոխել են իրաքյան Մոսուլ քաղաք, որը 2014 թ-ից գտնվել է ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ:
Մոսուլում իրենց տուն են տրամադրել, որտեղ ո՛չ էլեկտրականություն է եղել, ո՛չ էլ` ջուր: «Ես փող չունեի, իսկ կյանքն այնտեղ սարսափելի դժվար էր: Երբ հակարծ ինձ մոտ հեռախոս հայտնվեց, ես զանգահարեցի մայրիկիս և ասացի, որ ուզում եմ տուն վերադառնալ»,- պատմել է աղջիկը: Աղջկան ազատագրելուց հետո իրաքյան Քուրդիստանի ղեկավարները խոստացել են աղջկան վերադարձնել Շվեդիայի իշխանություններին, սակայն նրա երեխայի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել: Որոշ տեղեկությունների համաձայն` շվեդուհին այդ ընթացքում որդի է ունեցել, ում ճակատագիրը առաժմ անհայտ է:
Ա.Գ.