Իրաքում ԻՊ-ի քիմիական զենքի պահեստներ են հայտնաբերվել
Международные новостиԻրաքի Անբար նահանգի ժողովրդական աշխարհազորի գնդի մարտիկները քիմիական զենքի երկու պահեստ են հայտնաբերել Էր Ռամադի քաղաքի արեւմուտքում գտնվող արդյունաբերական շրջանում, որն ավելի վաղ վերահսկում Էին «Իսլամական պետության» զինյալները:
Sputnik գործակալությանը հաջողվել Է կադրեր ստանալ քիմիական զենքի պահեստներից: Տեսանյութում ժողովրդական աշխարհազորի սպաներից մեկը, մատնանշելով վտանգավոր նյութով լցված կանիստրները, պատմում Է պարունակության եւ քիմիական գրոհների դեպքում մարտիկների կողմից դրա կիրառման միջոցների մասին:
Կանիստրներում պահվում Է մարդու մարմինը եւ մետաղը քայքայող նյութ՝ վինիլտրիքլորսիլին: Մաշկի վրա ընկնելիս նյութն առաջացնում Է մարմնի ուժեղ այրվածքներ, իսկ փոշեցրման դեպքում վնասում Է մարդու շնչառական եւ մարսողական համակարգը:
«Այս քիմիական նյութն օգտագործվում Է ԴԱԻՇ-ի կողմից: Նրանք դրանով լիցքավորում են ականներն ու հրթիռները, որոնցով գնդակոծում են խաղաղ քաղաքացիներին եւ անվտանգության ուժերին: Նույնիսկ նյութի հետ չշփվելու դեպքում, այն փոշեցրվելիս շնչահեղձություն Է առաջացնում»,-տեսանյութում պարզաբանում Է սպան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: