Բաքվում աղքատների համար բացված հագուստի խանութն ակնթարթորեն դատարկվել է
Международные новостиԲաքվի Շուվալյան ավանում աղքատների համար բացված հագուստի խանութը ակնթարթորեն դատարկվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովBAKU.WS կայքը, խանութի ապրանքը նախատեսված է եղել կարիքավորների համար: Բայց բոլոր իրերն ակնթարթորեն խլխլել են խանութի բացմանը սպասող բազմաթիվ մարդիկ, եւ այժմ այն դատարկ է:
Կայքը գրում է, որ Բաքվում ինչքան շատ կարիքավորներ կան, այնքան էլ քիչ մարդիկ կան, որոնք կարող են կիսվել իրենց պետք չեկող հագուստի պարագաներով:
Ըստ կայքի, չնայած սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն արձագանքել էին այդ խանութի բացման մասին նորությանը, եւ շատերը խոստացել էին խանութի համար հագուստ բերել, սակայն, գործնականում օգնություն գրեթե չի եղել:
Խանութը դարձյալ դիմել է բաքվեցիներին օգնել կարիքավորներին: Նախապատվությունը տրվել է մանկական եւ տղամարդու հագուստին: