Հունաստանը մերժել Է Ավստրիայի ՆԳ նախարարի այցն Աթենք
Международные новостиՀունաստանը հրաժարվել Է ընդունել Ավստրիայի ներքին գործերի նախարար Իոհաննա Միքլ Լյայտներին, որը պլանավորել Էր Աթենքում քննարկել բալկանյան երկրների արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ միգրացիային նվիրված խորհրդաժողովի արդյունքները, որը փետրվարի 24-ին կայացել Է Վիեննայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աթենքի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության մի աղբյուր:
«Հունական կողմն ավստրիացի գործընկերներին հասկանալ Է տվել, որ դա (Ավստրիայի նախարարի այցը) անհնարին Է առանց ավստրիացիների կողմից այն որոշումների չեղարկման, որոնք ուղղված են Հունաստանի դեմ»,- նշել Է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունը բողոք Է հայտնել Ավստրիային այն կապակցությամբ, որ Հունաստանի ներկայացուցիչները չԷին հրավիրվել հիշյալ խորհրդաժողովին, որտեղ քննարկվել Էր միգրացիոն ճգնաժամի հարցը:
Վիեննայի հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկելու «բալկանյան երթուղու» արգելափակման համար, որով փախստականները հայտնվում են Կենտրոնական Եվրոպայում, ինչն Աթենքին դրել Է Էլ ավելի դժվարին կացության մեջ: Փետրվարի 25-ին հունական կողմը հետ Է կանչել Վիեննայում իր դեսպանին՝ կոնսուլտացիաների համար:
Ավստրիայի ՆԳ նախարարությունը երկրի APA լրատվական գործակալության միջոցով հավաստել Է, որ այցի խնդրանքը մերժվել Է Աթենքի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: