Իրաքում քրդերը հետաքննում են ԻՊ-ի ահաբեկիչների կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործումը
Международные новостиԻրաքում քրդերը «փեշմերգայի» եւ քաղաքացիական անձանց դեմ ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հարձակումների ժամանակ քիմիական զենքի օգտագործման շուրջ հետաքննություն են սկսել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, փետրվարի 25-ին զինյալները ենթադրաբար քիմիական նյութեր պարունակող հրթիռներ են արձակել իրաքյան Սինջարի ուղղությամբ, ինչի հետեւանքով տասնյակ խաղաղ բնակիչներ եւ «փեշմերգայի» զինյալներ են մահացել: