Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ
Международные новостиԻնտերպոլի գլխավոր քարտուղարը հետախուզում է հայտարարել ազգությամբ չեչեն Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով մեղադրվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը:
Նրա ունեցած տվյալներով՝ Մուխուդինովի հետախուզմամբ են զբաղվում ինչպես Ինտերպոլի ազգային բյուրոն ՌԴ-ում, այնպես էլ կազմակերպության գլխավոր քարտուղարությունը Լիոնում: Ինչպես նշել է պաշտպանը՝ կայքում դրա մասին ոչինչ գրված չէ, սակայն նրանք կաշխատեն, որ տեղեկատվությունը հրապարակվի: