«Ադրբեջանի ավիաուղիներն» ունեն լուրջ ֆինանսական դժվարություններ
Международные новости«Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) պետական ընկերության փոխնախագահ Էլդար Հաջիեւը խոստովանել է, որ երկրում ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, ձեռնարկությունը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ:
Ինչպես հաղորդում է virtualaz.orgլրատվական կայքը, նա հաստատել է, որ բազմաթիվ պետական ընկերությունների հետ AZAL-ը եւս աշխատավարձերն ուշացնելու խնդիր ունի:
«Աշխատավարձերի ուշացումները կապված են ընկերության եկամուտների կտրուկ նվազմամբ», -կայքին ասել է նա:
AZAL-ի փոխնախագահը հավատացրել է, որ չնայած ստեղծված լուրջ տնտեսական իրավիճակին, ընկերությունն անձնակազմի կրճատումներ թույլ չտալու մեծ ջանքեր է գործադրում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի մոտ 100 տոկոսով նվազելու պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է: