ԱՄՆ-ում երեք 12-ամյա աղջիկների են ձերբակալել՝ ուսուցչուհուն կարմիր պղպեղով թունավորելու համար
Международные новостиnews.am-ը գրում է.
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Դելթոն քաղաքում ոստիկանները երեք 12-ամյա աշակերտուհու են ձերբակալել, որոնք կարմիր պղպեղ են խառնել 52-ամյա ուսուցչուհու գազավորված ըմպելիքին: ABC News-ի հաղորդմամբ, աղջիկներին մեղադրանք է առաջադրվել մթերքը թունավորելու փաստով:
Ըստ Lenta.ru-ի, այդ կերպ աշակերտուհիներից մեկը որոշել է վրեժ լուծել ուսուցչուհի Ջեյն Մորգանից, որն աղջկան պատժել է վատ վարքի համար: The Daytona Beach News-Journal-ը պարզաբանում է, որ այս դեպքից մի քանի օր առաջ աղջիկը գողացել է իր համադասարանցու դյուրակիր համակարգիչն ու սոսինձ լցրել ուսապարկի մեջ:
Պատժի ենթարկվելուց հետո աղջիկը կարմիր պղպեղ է բերել դպրոց: Մյուս աշակերտուհին շեղել է ուսուցչուհու ուշադրությունը, մինչ երրորդն ըմպելիքին է ավելացրել համեմունքը:
Խմելով գազավորված ըմպելիքը՝ Ջեյն Մորգանը սկսել է շնչահեղձ լինել: Կինը տարայի պարունակությունը լցրել է գավաթի մեջ եւ հայտնաբերել կարմիր պղպեղը: