Մադրիդը Վրաստանում դեսպանատուն կբացի․ Իսպանիայի ԱԳՆ
Международные новостиshabat.am-ը գրում է.
Իսպանիան շուտով Վրաստանում իր դեսպանատունը կբացի: Այդ մասին հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն` կիրակի օրը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո, գրում է TASS-ը:
«Վրաստանը մեր երկրի համար կարևոր գործընկեր է: Իսպանիան Վրաստանում դեսպանատուն կբացի, մենք մտադիր ենք ընդլայնել երկկողմանի համագործակցությունը, առաջին հերթին զբոսաշրջության, մշակույթի և էներգետիկայի ոլորտում»,- ասել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը:
Իր հերթին Ջենալիձեն «կարևոր» է անվանել Վրաստանում դեպսնատուն բացելու Իսպանիայի որոշումը: Նա ասել է, որ «այդ ուղղությամբ առաջին քայլն Իսպանիան արդեն արել է, Թբիլիսիում է արդեն գտնվում Վրաստանում Իսպանիայի գործերի հավատարմատարը, շուտով Թբիլիսիում կսկսի լիարժեք գործել Իսպանիայի դեսպանատունը»: