Ժան-Մարի Լե Պենն ԱՄՆ-ի ընտրություններում պաշտպանել է Դոնալդ Թրամպի թեկնածությունը
Международные новостиՖրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենն իր զորակցությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, իր դիրքորոշման մասին ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառում է կատարել թվիթերյան էջում: «Եթե ես ամերիկացի լինեի, կքվեարկեի Դոնալդ Թմարպի օգտին: Բայց.. Աստված պահապան նրան»,-գրել է Ժամ-Մարի Լե Պենը` խուսափելով այլ մեկնաբանություններից:
Ներկա պահին Թրամպը, ով հանդես է գալիս ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների կայունացման օգտին, նկատելիորեն առաջ է անցել մյուս հանրապետականներից` իր հիմնական մրցակիցներ, սենատորներ Թեդ Կրուզից և Մարկո Ռիբոյից:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: