Շվեյցարացիները դեմ են հանցագործ օտարերկրացիների արտաքսման օրենքի նախագծին. Exit poll
Международные новостиՇվեյցարիայի բնակիչները կիրակի օրը սկսել են քվեարկել համազգային հանրաքվեում, որի գլխավոր հարցը եղել է, թե արդյոք հարկավոր է երկրից արտաքսել հանցագործություն գործած արտասահմանցիներին:
Exit poll-ի տվյալներով՝ մեծամասնությունը կարծում է՝ «ոչ», հաղորդում է РИА Новости-ն:
Հանրաքվեի այդ հարցը դնելու նախաձեռնողը եղել է աջ հայացքների Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, որը ձգտում է ներգաղթի սահմանափակման: Այս տեսակետի ընդդիմախոսները կարծում են, որ օտարերկրացի իրավախախտների արտաքսումը ոչ համարժեք միջոց է, որի պատճառով կարող են տուժել երկրում վաղուց ապրող արտասահմանցիները կամ անգամ Շվեյցարիայում ծնվածները:
Հանրաքվեին իրավունք ունեն մասնակցելու ավելի քան հինգ միլիոն շվեյցարացի, երկրում ապրող մոտ երկու միլիոն օտարերկրացի չեն կարող մասնակցել ազգային հանրաքվեին: Ընտրատարածքները բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին:
Նախաձեռնության հաստատման դեպքում Շվեյցարիայում կգործի օտարերկրացիների համար ամենախիստ օրենքներից մեկը բոլոր եվրոպական երկրների շրջանում: